• English
  • Հայերեն
Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումները Մեքսիկա այցի շրջանակներում

22 մայ, 2025

Սեպտեմբերի 12-ին Մեխիկո այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Մեքսիկայի Մշակույթի փոխքարտուղար Մարինա Բեսպալովայի հետ։ Հանդիպման սկզբում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը։ Ստորագրման արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-մեքսիկական մշակութային կապերի և փոխանակումների զարգացման առնչությամբ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է  նաև Մեքսիկայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Բլանկա Ալկալա Ռուիսի և Մեքսիկայի օրենսդիր մարմնի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, մասնավորապես երկկողմ և բազմակողմ հարթակներում միջխորհրդարանական կապերի սերտացմանն առնչվող հարցեր։

Մեխիկո այցի ընթացքում Պարույր Հովհաննիսյանը հարցազրույց է տվել տեղական հեղինակավոր «Reforma» օրաթերթին, «Quadratín» լրատվականին ինչպես նաև առանձին հոդված է տպագրվել «El Universal» հայտնի պարբերականում։

Առանձին հանդիպում է կայացել մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ave.Alpes 325, Col.Lomas de Chapultepec,
Mexico D.F., C.P. 11000-CR-11002

Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: